Գրաֆիկ դիզայն
Ի՞նչ կսովորեք
Նկարագրություն
Գրաֆիկ դիզայնի դասընթացներ սկսնակների համար: Դասընթացներին մասնակցելով` լիարժեք կտիրապետեք գրաֆիկ դիզայնի ամենապահանջված ծրագրերին՝ Photoshop և Illustrator: Ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ և ունակություններ, որոնք կկարողանաք կիրառել ցանկացած ոլորտում՝ սկսած տպագրությունից մինչև մարքեթինգ և գովազդ:
Ավարտելուց հետո նաև կունենաք Ձեր սեփական պորտֆոլիոն՝ աշխատաշուկային ավելի ներկայանալի դառնալու նպատակով:
Գրաֆիկական պլանշետ
Կսովորեք նկարել իլուստրացիաներ գրաֆիկական պլանշետով:
Կորպորատիվ ոճ` բրենդինգ
Կսովորեք մշակել կորպորատիվ ոճ և կծանոթանաք բրենդինգի հիմնական նրբություններին:
Փաթեթավորման դիզայն
Կսովորեք ստեղծել գրավիչ և ոճային փաթեթավորման դիզայն տարբեր ապրանքների համար:
Այո, գրաֆիկ դիզայնն այն մասնագիտությունն է, որը ձեռք բերելով կարող եք աշխատել ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև կարող եք Ձեր ստեղծարարական տաղանդը ցուցաբերել միջազգային արենայում՝ անկախ նրանից, թե որտեղ ես ապրում:
Դասավանդման ծրագիրը մշակված է 6 տարվա փորձի հիմքով, ռեալ օրինակների և ժամանակակից լուծումների կիրառմամբ։
Յուրացրեք գրաֆիկ դիզայնի 2022 թվականի թրենդներն ու հեշտությամբ վաստակեք գումար միջազգային շուկաներում:
Կսովորեք ստեղծել լոգոտիպ, մշակել կորպորատիվ ոճ՝ բրենդինգ, կունենաք Ձեր սեփական CV-ն և պորտֆոլիոն, կծանոթանաք դիզայն համակարգերին, կծանոթանաք փաթեթավորման դիզայնին, կկարողանաք մշակել լուսանկարներ, նաև կբացահայտեք մի շարք դիզայներական գաղտնիքներ, որոնց մասին սովորաբար չեն կիսվում մասնագետները․․․
Պարզ, թափանցիկ գնացուցակ
Խմբակային 47000 ֏ / ամիս
Սովորեք հիմա, վճարեք հետո
Մեզ մոտ կարող եք սկսել Ձեր ուսումն անվճար և կատարել վճարում 6 ամիս հետո (գործում է նաև 0% տոկոսադրույք):
Օգտվելով այս հնարավորությունից կարող եք սովորել, ընդունվել աշխատանքի, այնուհետև վճարել Ձեր ուսման վարձը աշխատավարձից:
Հաճախ տրվող հարցեր
Թրեյնինգներին վերաբերվող հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով:
Մեզ մոտ դասավանդում են միայն փորձառու մասնագետները, ովքեր բացի փորձառու լինելուց, նաև կարողանում են փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը՝ դասավանդելով:
Խմբերը փոքր են (մինչև 6 հոգի), հետևաբար հնարավոր է լինում ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին:
Պարզապես լրացրեք ստորև գտնվող ֆորման, սեղմեք «Գրանցվել» կոճակը և մենք հնարավորինս շուտ կկապվենք Ձեզ հետ:
Դասընթացների օրերն ու ժամերը հարմարեցվում են ուսանողներին:
Սովորաբար դասընթացներն անցկացվում են առավոտյան, ցերեկային կամ երեկոյան ժամերին (10:00 - 21:00):
Այո, ավարտելուց հետո տրամադրում ենք սերտիֆիկատ՝ համապատասխան քննությունը հանձնելու դեպքում, որը ՀՀ ընկերություններում ունի վստահելի համբավ:
Ամեն ինչ կախված է Ձեր առաջադիմությունից։
Ցանկացած դասընթացն ավարտելուց հետո, ստացված գիտելիքները կկարողանաք լիարժեք կիրառել թե անձնական նպատակներով, և թե աշխատանք գտնելու նպատակով՝ ցանկացած երկրում։
Բացի որակյալ դասավանդումից և սերտիֆիկատ տրամադրելուց, Galent.am կրթահամալիրի կողմից նաև կստանաք աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
Մի փոքր ցուցանիշներ
2015 թվականից մինչ օրս Galent.am կրթահամալիրի ցուցաբերած արդյունքերը:
Կոնտակտներ
Կապ հաստատեք մեզ հետ Ձեզ հարմար եղանակով:
Բոլոր բարիքները
Օգտվեք Galent.am-ի բոլոր բարիքներից: