Node.js
Ի՞նչ կսովորեք
Նկարագիր
Կսովորեք կիրառել JavaScript ծրագրավորման լեզուն Back-end տիրույթում՝ Node.js-ի շնորհիվ, կտիրապետեք Back-end լուծումների հիմունքներին, կսովորեք աշխատել տվյալների բազայի հետ և կսովորեք մշակել դինամիկ աշխատող Full-stack պրոյեկտներ, որոնք կաշխատեն շատ արագ:
Դասընթացների ժամանակ սովորելու եք աշխատել NoSQL տեսակի (JSON) տվյալների բազայի հետ՝ MongoDB: Ինչպես նաև սովորելու եք աշխատել Express framework-ով, որը զգալիորեն կհեշտացնի աշխատանքը:
Այս դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լավ իմանալ JavaScript ծրագրավորման լեզուն, ինչպես նաև ունենալ բազային գիտելիքներ HTML-ից և CSS-ից:
Արդյունքում կկարողանաք գտնել աշխատանք որպես Node.js ծրագրավորող, իսկ եթե տիրապետում եք նաև React-ին, ապա կկարողանաք նաև աշխատանք գտնել որպես MERN Stack ծրագրավորող: Իհարկե, կկարողանաք նաև լիարժեք ստեղծել Ձեր անձնական պրոյեկտները՝ Full-stack:
Պայմաններ
- Յուրաքանչյուր խումբ ունենում է իր ընդհանուր չատը, որտեղ կարող եք հղել Ձեր հարցերը տնայինները կատարելու ժամանակ:
- Ամեն դասից հետո մշակվում են հանձնարարություններ, որոնք միշտ հասանելի են լինելու Ձեր անձնական էջում:
- Բոլոր դասընթացների հետ կապված նյութերը, հանձնարարությունների լուծումներն ու ֆայլերը մնալու են Ձեզ մոտ:
- Օնլայն դասընթացների ժամանակ կա ցանկացած մասնակցի էկրանը տեսնելու հնարավորություն, ինչի շնորհիվ արդյունավետությունը չի ընկնում ի տարբերություն օֆլայն դասընթացների:
Պարզ, թափանցիկ գնացուցակ
Խմբակային 60000 ֏ / ամիս
Սովորեք հիմա, վճարեք հետո
«Գալենտ» ՍՊԸ, «Իդրամ» ՍՊԸ և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ ընկերությունների համագործակցության արդյունքում կարող եք սկսել Ձեր ուսումն անվճար և կատարել վճարում 6 ամիս հետո՝ օգտվելով Rocket Line-ից (գործում է նաև 0% տոկոսադրույք):
Օգտվելով այս հնարավորությունից կարող եք սովորել, ընդունվել աշխատանքի, այնուհետև աշխատավարձից վճարել Ձեր ուսման վարձը:
Հաճախ տրվող հարցեր
Թրեյնինգներին վերաբերվող հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով:
Մեզ մոտ դասավանդում են միայն փորձառու մասնագետները, ովքեր բացի փորձառու լինելուց, նաև կարողանում են փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը՝ դասավանդելով:
Խմբերը փոքր են, հետևաբար հնարավոր է լինում ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին:
Պարզապես լրացրեք ստորև գտնվող ֆորման, սեղմեք «Գրանցվել» կոճակը և մենք հնարավորինս շուտ կկապվենք Ձեզ հետ:
Դասընթացների օրերն ու ժամերը հարմարեցվում են ուսանողներին:
Սովորաբար դասընթացներն անցկացվում են առավոտյան, ցերեկային կամ երեկոյան ժամերին (10:00 - 21:00):
Այո, ավարտելուց հետո տրամադրում ենք սերտիֆիկատ՝ համապատասխան քննությունը հանձնելու դեպքում, որը ՀՀ ընկերություններում ունի վստահելի համբավ:
Ամեն ինչ կախված է Ձեր առաջադիմությունից։
Ցանկացած դասընթացն ավարտելուց հետո, ստացված գիտելիքները կկարողանաք լիարժեք կիրառել թե անձնական նպատակներով, և թե աշխատանք գտնելու նպատակով՝ ցանկացած երկրում։
Բացի որակյալ դասավանդումից և սերտիֆիկատ տրամադրելուց, Galent.am կրթահամալիրի կողմից նաև կստանաք աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
Մի փոքր ցուցանիշներ
2015 թվականից մինչ օրս Galent.am կրթահամալիրի ցուցաբերած արդյունքերը:
Կոնտակտներ
Կապ հաստատեք մեզ հետ Ձեզ հարմար եղանակով:
Այլ թրեյնինգներ
Այլ ինտենսիվ դասընթացներ Ծրագրավորում բաժնից:
Ուսանողների կարծիքները
Մեզ մոտ սովորողները հասնում են հաջողության:
Բոլոր բարիքները
Օգտվեք Galent.am-ի բոլոր բարիքներից: